Բաժին. Ֆինանսական

SWIFT-ն աշխատում է սեփական բլոկչեյն հարթակի վրա

SWIFT միջբանկային հաղորդագրությունների համակարգը և Chainlink-ի ապակենտրոնացված Oracle ցանցը հայտարարել են, որ համագործակցում են proof-of-concept (PoC) բլոկչեյն նախագծի վրա, որը ավանդական ֆինանսական ընկերություններին թույլ կտա գործարքներ կիրառել գրեթե բոլոր բլոկչեյններին աջակցող հարթակում: Այդ մասին գրում է РБК-ն։

Chainlink-ի համահիմնադիր Սերգեյ Նազարովը և SWIFT-ի ռազմավարության գլխավոր  տնօրեն Ջոնաթան Էրենֆելդ Սոլեն այս մասին հայտարարեցին Նյու Յորքում SmartCon 2022թ․-ի ժամանակ։

SWIFT համակարգը ավանդական անդրսահմանային գործարքների համար ամենալայն կիրառվող հարթակն է, որը միացնում է ավելի քան 11,000 բանկ ամբողջ աշխարհում: Այժմ այս ցանցով վճարումների անցումը կարող է տևել մինչև մի քանի օր, բլոկչեյնին անցումը պետք է զգալիորեն նվազեցնի այդ ժամանակահատվածները:

PoC նախագիծը կօգտագործի Chainlink CCIP (Cross-Chain Interoperability Protocol) խաչաձև շղթայական փոխգործունակության արձանագրությունը՝ SWIFT հաղորդագրություններ ուղարկելու տարբեր բլոկչեյնների վրա, ինչը կարագացնի ավանդական ֆինանսների մեջ բաշխված մատյան տեխնոլոգիայի (DLT) ընդունումը, ասել է Նազարովը: Նա նաև նշել է, որ ծրագրի զարգացումը պայմանավորված է ինստիտուցիոնալ ներդրողների կողմից հետաքրքրության աճով։

Հուլիսին ռուսական NTI պլատֆորմը՝ բիզնեսի ներկայացուցիչների և տեխնոլոգիական արդյունաբերության փորձագետների շահույթ չհետապնդող ասոցիացիան, հայտարարեց, որ SWIFT-ի ռուսական բլոկչեյնի վրա հիմնված անալոգի փորձնական տարբերակը պատրաստ է փորձարկման և կարող է օգտագործվել ռուսական բանկերում:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share