Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 30/09/22

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 30-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.28 դրամով և կազմել 405.65 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.84 դրամով և կազմել 396.08 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.45 դրամով և կազմել 7.57 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 9.35 դրամով և կազմել 448.93 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 19.69 դրամով և կազմել 21581.82 դրամ: Արծաթի գինն աճել է 5.24 դրամով և կազմել 243.49 դրամ:

Share