Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 30/09/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.45%-ով և կազմել 79.74 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.60%-ով և կազմել 85.14 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.11%-ով և կազմել 1668.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.12%-ով և կազմել 19.02 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.53%-ով և կազմել 857.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.59%-ով և կազմել 2162.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.24%-ով և կազմել 7560.00 դոլար, կապարի գինն աճել է 1.71%-ով և կազմել 1908.00 դոլար, նիկելի գինը նվազել է 5.55%-ով և կազմել 21107.00 դոլար, անագի գինն աճել է 0.54%-ով և կազմել 20634.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.31%-ով և կազմել 2968.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 40498.87 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.71%-ով և կազմել 28725.51 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.51%-ով և կազմել 3585.62 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.51%-ով և կազմել 10575.62 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.16%-ով և կազմել 12114.36 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.51%-ով և կազմել 5762.34 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 6893.81 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.54%-ով և կազմել 1055.72 կետ:

Share