Բաժին. Ֆինանսական

Հայաստանի ֆոնդային բորսա. 2022 թ.-ի սեպտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է  2022 թ.-ի սեպտեմբեր ամսվա տվյալները։

Հայաստանի ֆոնդային բորսայում  սեպտեմբերին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 22.6 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը սեպտեմբերին կազմել է ավելի քան 8.9  մլրդ ՀՀ դրամ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 79 գործարք։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի սեպտեմբեր ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 430.8 մլրդ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 7.8 մլրդ դրամ` 2021 թ․-ի սեպտեմբերի համեմատ գրանցելով 50% աճ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 368 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 108։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 7.1 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ.-ի սեպտեմբերի համապատասխան  ցուցանիշը մոտ 113%-ով։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 100.2 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է  ավելի քան 65.5%-ով՝ հասնելով 263 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 396 գործարք։

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

Share