Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 04/10/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.80%-ով և կազմել 86.24 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.54%-ով և կազմել 91.57 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.13%-ով և կազմել 1728.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.43%-ով և կազմել 20.87 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.13%-ով և կազմել 926.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 5.79%-ով և կազմել 2348.00 դոլար, պղնձի գինն աճել է 2.80%-ով և կազմել 7718.00 դոլար, կապարի գինն աճել է 4.03%-ով և կազմել 1936.50 դոլար, նիկելի գինն աճել է 3.75%-ով և կազմել 22055.00 դոլար, անագի գինն աճել է 0.74%-ով և կազմել 20207.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.92%-ով և կազմել 3047.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 40344.55 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 2.80%-ով և կազմել 30316.32 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 3.06%-ով և կազմել 3790.93 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 3.34%-ով և կազմել 11176.41 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 3.78%-ով և կազմել 12670.48 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 4.24%-ով և կազմել 6039.69 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 2.57%-ով և կազմել 7086.46 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 1100.14 կետ:

Share