Բաժին. Ֆինանսական

2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 223,971 դրամ

2022թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 223,971 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 12.9% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.7%-ով և կազմել 180,291 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 15.4%-ով և կազմել 243,158 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share