Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 07/10/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 5.51%-ով և կազմել 93.20 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.89%-ով և կազմել 97.92 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.92%-ով և կազմել 1701.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.89%-ով և կազմել 20.16 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.80%-ով և կազմել 915.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 2.05%-ով և կազմել 2299.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.97%-ով և կազմել 7457.50 դոլար, կապարի գինն աճել է 0.58%-ով և կազմել 2070.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.29%-ով և կազմել 22487.00 դոլար, անագի գինը նվազել է 3.65%-ով և կազմել 19425.00 դոլար, ցինկի գինը նվազել է 4.13%-ով և կազմել 2991.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 39859.53 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.11%-ով և կազմել 29296.79 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.80%-ով և կազմել 3639.66 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 3.80%-ով և կազմել 10652.40 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.59%-ով և կազմել 12273.00 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.17%-ով և կազմել 5866.94 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 6991.09 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 3.81%-ով և կազմել 1005.04 կետ:

Share