Բաժին. Ֆինանսական

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 27-ի իր նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, հավանություն է տվել  «ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» փաստաթղթին, հաստատել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2011թ. առաջին կիսամյակ» և «ՀՀ և ԼՂՀ տարածքներում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների, վարկային ներդրումների և ներգրավված միջոցների կազմն ու կառուցվածքը, ըստ մարզերի 30.06.2011թ. դրությամբ» նյութերը: Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել «ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել անհատ ձեռնարկատեր  Վանուշ Կոստանյան արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման թիվ 166 լիցենզիան, ինչպես նաև մերժել է անհատ ձեռնարկատեր Աշոտ Խաչատրյանի` գրավատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը:  Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրվել է  «Արբումպրոմ» արտադրական միավորում ՍՊԸ-ին:

Խորհուրդը նաև հաստատել է «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի Գյուլբեկյան մասնաճյուղի հաշվառումը:

Share