Տնտեսական

Բորսաներ – 12/10/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.67%-ով և կազմել 87.12 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 92.45 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.23%-ով և կազմել 1675.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.89%-ով և կազմել 18.94 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.73%-ով և կազմել 879.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 3.09%-ով և կազմել 2305.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 7545.00 դոլար, կապարի գինն աճել է 0.74%-ով և կազմել 2030.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.96%-ով և կազմել 22292.00 դոլար, անագի գինը նվազել է 2.17%-ով և կազմել 19820.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.68%-ով և կազմել 2908.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.02%-ով և կազմել 41248.44 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 29210.85 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 3577.03 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 10417.10 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 12172.26 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.25%-ով և կազմել 5818.47 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 6826.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.05%-ով և կազմել 954.53 կետ:

Share