Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 14/10/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.82%-ով և կազմել 85.55 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.93%-ով և կազմել 91.63 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.47%-ով և կազմել 1650.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 4.11%-ով և կազմել 18.20 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.58%-ով և կազմել 898.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 2.27%-ով և կազմել 2306.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 7538.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 2040.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.90%-ով և կազմել 21777.00 դոլար, անագի գինը նվազել է 0.85%-ով և կազմել 19930.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.38%-ով և կազմել 2941.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.89%-ով և կազմել 42879.86 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.34%-ով և կազմել 29634.83 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.37%-ով և կազմել 3583.07 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 3.08%-ով և կազմել 10321.39 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 12437.81 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.90%-ով և կազմել 5931.92 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 6858.79 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.30%-ով և կազմել 990.66 կետ:

Share