Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 17/10/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 85.86 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.49%-ով և կազմել 91.97 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.15%-ով և կազմել 1657.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.85%-ով և կազմել 18.71 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.06%-ով և կազմել 918.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 3.34%-ով և կազմել 2229.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.32%-ով և կազմել 7562.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 2026.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 21541.00 դոլար, անագի գինը նվազել է 1.43%-ով և կազմել 19645.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.53%-ով և կազմել 2866.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.29%-ով և կազմել 43431.01 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.86%-ով և կազմել 30185.82 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 2.65%-ով և կազմել 3677.95 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 3.43%-ով և կազմել 10675.80 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.70%-ով և կազմել 12649.03 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.83%-ով և կազմել 6040.66 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.90%-ով և կազմել 6920.24 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.75%-ով և կազմել 1027.83 կետ:

Share