Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

2011 թվականի սեպտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է «ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ-2011» 5-րդ միջազգային մրցույթը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայութունից` ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2010թ. թողարկված հուշադրամներից երեքը արժանացել են մրցանակների` հետևյալ անվանակարգերում.

«Տարվա արծաթե հուշադրամը» – «Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ», 1-ին տեղ

«Հաջող գեղարվեստական լուծում» – «Ջազ», 3-րդ տեղ

«Հուշանվերային հուշադրամ» – «Լվածաղիկ զանգեզուրի», 3-րդ տեղ

Հուշադրամների հեղինակն է Է. Կուրղինյանը, ով  Ֆիլատելիայի և դրամագիտության համահայկական ակադեմիայի թղթակից անդամ է, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ: Կուրղինյանը  արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների ու մեդալների: Նա շուրջ 50 նամականիշերի, փոստային բացիկների, բուկլետների և հուշադրամների հեղինակ է:

Նշենք, որ «ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ-2011» միջազգային մրցույթը անց է կացվում 2007 թվականից սկսած` յուրաքանչուր տարի: Մրցույթին ներկայացված էր ավելի քան 200 հուշադրամ աշխարհի 25 երկրներից: Մրցույթի հաղթողներին որոշել է ժյուրին, որի կազմում եղել են փորձագետներ համաշխարհային հայտնի թանգարաններից և աճուրդի տներից, ազգային բանկերից, հուշադրամներ մատակարարող ընկերություններից, դրամագիտական ասոցիացիաներից և մետաղադրամների վերաբերյալ մասնագիտացված պարբերականներ թողարկող հրատարակչություններից: 

Share