Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 18/10/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.41%-ով և կազմել 83.79 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.59%-ով և կազմել 90.51 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.22%-ով և կազմել 1654.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.48%-ով և կազմել 18.62 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.07%-ով և կազմել 899.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.62%-ով և կազմել 2193.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.87%-ով և կազմել 7421.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.62%-ով և կազմել 2013.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.56%-ով և կազմել 21876.00 դոլար, անագի գինը նվազել է 0.99%-ով և կազմել 19450.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 2863.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.05%-ով և կազմել 43453.06 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 30523.80 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.14%-ով և կազմել 3719.98 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.90%-ով և կազմել 10772.40 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.92%-ով և կազմել 12765.61 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.44%-ով և կազմել 6067.00 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 6936.74 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.16%-ով և կազմել 1039.76 կետ:

Share