Բաժին. Ֆինանսական

Իսրայելը կփորձարկի թոքենիզացված պարտատոմսերի կիրառումը

Իսրայելի ֆինանսների նախարարությունը և Թել Ավիվի ֆոնդային բորսան սկսել են պարտատոմսերի թոքենիզացման փորձնական նախագիծ, որը կոչվում է Eden: Այդ մասին գրում է The Marker-ը։

Բլոկչեյն հարթակի փորձարկմանը կմասնակցեն նաև պահառության լուծումների մատակարար Fireblocks-ը, ծրագրային ապահովման մշակող VMWare-ը և անանուն բանկեր:

Թեստավորումը կսկսվի առաջիկա օրերին և կավարտվի մինչև 2023թ. սկիզբը։

Փորձնական ծրագիրը պետք է հաստատի ծախսերի կրճատումը, պետական ​​պարտատոմսերի թողարկման և քլիրինգի ընթացակարգերի պարզեցումը, գործընթացի թափանցիկության բարձրացումը և ռիսկերի նվազեցումը:

Մասնակից բանկերը ծրագրի հարթակի միջոցով կստանան ֆինանսական գործիքների թոքենիզացված շարք իրենց դրամապանակներում: Նրանք թվային արժույթներով միջոցներ կփոխանցեն Իսրայելի կառավարությանը։ Լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ 2021թ. Եվրոպական ներդրումային բանկը 100 մլն եվրո է ներգրավել Ethereum պարտատոմսերի միջոցով:

2022թ. հունիսին Էլ Սալվադորը խոստովանեց, որ պատրաստ չէ մոտ ապագայում բիթքոյն պարտատոմսեր թողարկել։

Լատինական Ամերիկայի երկիրը նախատեսում էր առաջին թողարկումը իրականացնել 1 մլրդ դոլարով մինչև մարտի 15-20-ը։

Իսկ ահա տարեսկզբին ForkLog-ը զեկուցեց թվային շեքելի գործարկման գործում Իսրայելի միջանկյալ հաջողության մասին:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share