Ֆինանսական

Ռուսաստանի բանկերում ֆիզիկական անձանց միջոցները սեպտեմբերին 500 մլրդ ռուբլով նվազել են քաղաքացիների մեկնելու ֆոնին

Ռուսաստանյան բանկերում ֆիզիկական անձանց միջոցները սեպտեմբերին կրճատվել են 458 մլրդ ռուբլով (-1,4 տոկոս), արտահոսը բաժին է ընկել ամսվա երկրորդ կեսին, երբ ավելացել է երկրից մեկնող մարդկանց թվաքանակը, որոնք իրենց հետ վերցրել են կանխիկ փողեր: Այդ մասին ասվում է ՌԴ ԿԲ-ի «Բանկային սեկտորի զարգացման մասին» մեկնաբանության մեջ:

«Բացի այդ, քաղաքացիները հակված են կանխիկ միջոցներ հանել սթրեսի կամ անորոշության իրավիճակում, ինչպես դա եղել է, օրինակ, տարվա սկզբին, բայց հետո սովորաբար փողերը վերադարձնում են բանկեր»,-նշում է կարգավորիչը: Արդեն հոկտեմբերի սկզբին բանկերն սկսել են բարձրացնել ավանդների դրույքաչափերը՝ միջոցների արտահոսը դադարեցնելու համար, ընդգծվում է մեկնաբանության մեջ: Ավելի վաղ հաղորդվել է, որ օգոստոսին ֆիզիկական անձանց միջոցներն ավելացել են ընդամենը 32 մլրդ ռուբլով կամ 0,1 տոկոսով: Իրավական անձանց միջոցները սեպտեմբերին աճել են 939 մլրդ ռուբլով (կամ 2,3 տոկոսով)՝ օգոստոսին 1,742 տրլն ռուբլով (կամ 4,5 տոկոսով)՝ աճից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share