Բաժին. Ֆինանսական

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿԱՅԱՑԵԼ Է ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՃՈՒՐԴԸ

Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել 11 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1121C111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 320 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 300 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 982 955 637 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.1070 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.2080 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 դիլեր:

Share