Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. «Ֆինանսական ծառայությունների ոլորտում լավագույն կարգավորման ստանդարտի ներդրումը» թեմայով փորձագիտական առաքելության այց

Եվրոպական միության հանձնաժողովի Թայեքս տեխնիկական օժանդակության գործիքի շրջանակներում հոկտեմբերի 10-14-ը Կենտրոնական բանկում էր «Ֆինանսական ծառայությունների ոլորտում լավագույն կարգավորման ստանդարտի ներդրումը» թեմայով փորձագիտական առաքելությունը։

Այցի շրջանակներում իրենց գիտելիքներով ու փորձով Կենտրոնական բանկի աշխատակիցների հետ կիսվեցին Եվրոպական հանձնաժողովի փորձագետներ՝ Բորիս Զելենիկան (Խորվաթիայի կառավարության իրավաբանական գրասենյակ) և Նենո Ռակիչը (Խորվաթիայի ՓՄՁ-ի, Ինովացիայի և ներդրումների գործակալություն)։

Փորձագետները ներկայացրեցին՝

– Եվրոպական միության «Better Regulation Standard»-ը,

– ԿԲ-ում կարգավորման որոշումների ազդեցության գնահատման համար կիրառելի տարրերն ու չափանիշները։​

Գործնական և շահագրգիռ քննարկումների արդյունքում փորձագետների խորհրդատվությամբ բարելավվեցին ԿԲ-ում կարգավորման որոշումների ազդեցության գնահատման հիմնական մոտեցումները։

Share