Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 5 -ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ընտրել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումն իրականացնելու նպատակով «Էրնսթ ընդ Յանգ» աուդիտորական կազմակերպությանը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Share