Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 24/10/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.93%-ով և կազմել 84.89 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.99%-ով և կազմել 93.47 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.25%-ով և կազմել 1655.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.26%-ով և կազմել 19.27 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.31%-ով և կազմել 928.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.41%-ով և կազմել 2175.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.89%-ով և կազմել 7556.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 1888.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.36%-ով և կազմել 22248.00 դոլար, անագի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 18450.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.02%-ով և կազմել 2958.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.62%-ով և կազմել 42064.15 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.34%-ով և կազմել 31499.62 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.19%-ով և կազմել 3797.34 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.86%-ով և կազմել 10952.61 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.58%-ով և կազմել 12931.45 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.59%-ով և կազմել 6131.36 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 7013.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.15%-ով և կազմել 1062.66 կետ:

Share