Բաժին. Ֆինանսական

Ճապոնիայի միջազգային վճարային համակարգը կփորձարկի պլաստիկ քարտերը CBDC-ի համար

Ճապոնական վարկային բյուրոն (JCB), որը միջազգային վճարային համակարգերի ճապոնական անալոգ է, ինչպիսիք են Visa-ն կամ Mastercard-ը, հայտարարեց իր կենտրոնական բանկի թվային արժույթի (CBDC) ենթակառուցվածքի փորձարկման մեկնարկի մասին: Նախագիծը ենթադրաբար կպատրաստի վճարումների հարթակը ազգային CBDC-ի համար, որը ներկայումս փորձարկվում է Ճապոնիայի բանկի (BoJ) կողմից:

Ենթակառուցվածքային նախագիծը, որը ընկերությունը հայտարարել է տեղական լրատվամիջոցներում, կհայտնվի JCBDC անվանումով և նպատակ ունի կարգավորել JCB-ի վարկային քարտերի առկա ենթակառուցվածքը CBDC վճարումների համար: Դեմքի ճանաչման տեխնոլոգիաների ֆրանսիական մատակարար IDEMIA-ն և Malaysian Softspace-ը կհամագործակցեն JCB-ի հետ հարթակի մշակման գործում:

Հարթակը բաղկացած կլինի 3 հիմնական ուղղություններից՝ հպումով վճարում, CBDC-ի համար պլաստիկ քարտերի թողարկում ու տրամադրում և աշխատանքային CBDC միջավայրի մոդելավորում: JCB-ն նախատեսում է նաև հարմարեցնել բջջային վճարման գործիքները և QR կոդերը, սակայն թեստավորման հետագա փուլերում։

JCB-ն նախատեսում է մշակել վճարային լուծում մինչև 2022թ․վականի վերջը և մինչև 2023թ․ մարտի վերջ սկսել ցուցադրական փորձերը փաստացի խանութներում։

BOJ-ը կիսեց իր CBDC-ի եռաֆազ փորձարկման ուրվագիծը դեռևս 2020թ․ հոկտեմբերին: Փորձարկումների երկրորդ փուլը, որը կփորձարկի թվային իենի թողարկման տեխնիկական ասպեկտները, պետք է սկսվի այս տարի: Ըստ BOJ-ի ղեկավարի՝ թվային իենը կարող է գործարկվել մինչև 2026թ․, և որոշումը չի կայացնի միայն Կենտրոնական բանկը:

Նախագծի մեկնարկի կամ դրա իրականացման հնարավոր շրջանակների վերաբերյալ դեռևս հստակություն չկա։ Հունվարին BOJ-ի ֆինանսական հաշվարկների բաժնի նախկին ղեկավարը խորհուրդ տվեց չօգտագործել թվային իենը որպես երկրի դրամավարկային քաղաքականության մաս:

JCB-ն թվային նորամուծություններում նոր չէ. այն 2020թ․ Fujitsu Laboratories-ի հետ համատեղ սկսել է թվային ինքնության փոխգործունակության համակարգի փորձարկում, որը հիմնված է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share