Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 25/10/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.13%-ով և կազմել 85.00 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 92.96 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.34%-ով և կազմել 1661.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.99%-ով և կազմել 19.46 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.24%-ով և կազմել 925.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.84%-ով և կազմել 2215.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 7523.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.95%-ով և կազմել 1870.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.33%-ով և կազմել 22322.00 դոլար, անագի գինն աճել է 0.15%-ով և կազմել 18477.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.79%-ով և կազմել 2905.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 42042.10 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.07%-ով և կազմել 31836.74 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.63%-ով և կազմել 3859.11 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.25%-ով և կազմել 11199.12 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.94%-ով և կազմել 13052.96 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.94%-ով և կազմել 6250.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 7013.48 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.66%-ով և կազմել 1090.96 կետ:

Share