Տնտեսական

Հետազոտողները պարզել են կրիպտո ներդրողների ակնկալիքները մինչև տարեվերջ

Bloomberg-ը հայտնում է, որ MLIV Pulse-ի կողմից հարցված կրիպտոարժույթի ներդրողների մեծամասնությունը ակնկալում է, որ մինչև 2022 թվականի վերջ բիթքոինը կվաճառվի 17,600-25,000 դոլարի միջակայքում:

Մանրածախ ներդրողների գրեթե երկու երրորդը (65%) նշում է կրիպտո ոլորտի կարգավորումը որպես ավելի գրավիչ, այլ ոչ թե վանող գործոն թվային ակտիվներ գնելու համար: Մասնագետների շրջանում այդ ցուցանիշը կազմել է 56%:

Հարցվածների միայն մեկ երրորդն է խոստովանել առաջիկա երկու տարում ֆլիփենինի հնարավորությունը՝ Ethereum-ի գերազանցությունը բիթքոինի նկատմամբ՝ շուկայական կապիտալիզացիայի տեսանկյունից:

Կրիպտո ոլորտը նկարագրելու համար մեկ բառ ընտրելուց հետո ներդրողները գրեթե հավասարապես բաժանվել են բևեռային տարբերակների միջև՝ «Պոնցի» և «ապագա»:

Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 17-ից 21-ը 564 հարցվածների շրջանում։

Ավելի վաղ բիթքոին-մաքսիմալիստ և MicroStrategy-ի հիմնադիր Մայքլ Սեյլորը կանխատեսել էր հաջորդ չորս տարվա ընթացքում առաջին կրիպտոարժույթի գնի նոր պատմական բարձրացումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին ներդրող և Shark Tank հեռուստաշոուի աստղ Քևին Օ’Լիրին ասաց, որ թվային ոսկու գնանշումները կվերսկսեն աճը սթեյբլքոինների կարգավորման օրինագծի ընդունումից հետո:

Նույն ամսին Galaxy Digital-ի հիմնադիր Մայք Նովոգրացը ենթադրել է, որ արջի շուկան կարող է շարունակվել ևս վեց ամիս:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share