Բաժին. Ֆինանսական

NFT առևտրի ծավալները մետատիեզերքում ընկել են 80%-ով

DappRadar վերլուծական ծառայությունը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ այս տարվա երրորդ եռամսյակում մետատիեզերքում NFT առևտրի ծավալը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 80%-ով։

Այնուամենայնիվ, DappRadar-ի փորձագետները կարծում են, որ մետատիեզերքի հանդեպ հետաքրքրությունը դեռ չի մարել, և թվային արժույթի շուկայում ճգնաժամն ազդել է առևտրի ծավալների նվազման վրա։ Փորձագետներն ուսումնասիրել են 10 նախագիծ, որոնցում ոչ փոխարկելի թոքենների (NFT) վաճառքների միջին թիվը նվազել է 11,55%-ով։

Որպես դրական դինամիկայի օրինակ՝ փորձագետները նշել են The Sandbox հարթակը, որն ավելացրել է NFT-ի վաճառքների թիվը 190%-ով, մինչդեռ թոքենների գինը աճել է 79%-ով։ Դա պայմանավորված է հարթակի մշտական ​​թարմացումներով և նոր հավաքածուների ավելացմամբ:

Միևնույն ժամանակ, վիրտուալ տիեզերքում հողատարածքների նվազագույն գները նվազել են միջինը 75%-ով, ինչը կարող է ազդել առևտրի ընդհանուր ծավալների վիճակագրության վրա։ Մետատիեզերքում գտնվող անշարժ գույքն այժմ խիստ արժեզրկված է, քանի որ կրիպտոարժույթների շուկայում ճգնաժամը շարունակվում է, ասում են փորձագետները:

Ավելի վաղ DappRadar-ը հայտնել էր, որ բլոքչեյն խաղերը շարունակում են մնալ ապակենտրոնացված հավելվածների հիմնական շարժիչը, և նոր օգտատերերի թիվը ստաբիլ աճում է։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share