Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ինֆոգրաֆիկա. 2022թ. հունվար-օգոստոսին գրանցված աշխատատեղերի քանակը կազմել է 663 հազար

ՀՀ ՊԵԿ կորղմից հրապարակման համաձայն 2022 թվականի 8 ամիսների տվյալներով եկամուտ (hարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 36.8 հազարով կամ 6%-ով։

Ընթացիկ տարվա 8 ամիսների արդյունքներով աշխատատեղերի գծով հայտարարագրված միջին ամսական եկամուտը (հարկման բազան) կազմել է 159.4 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2021թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 26․2 մլրդ դրամով կամ 20%-ով։

Նշված ժամանակահատվածում ավելացել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը՝ կազմելով շուրջ 240.1 հազար դրամ, ինչը շուրջ 13%-ով կամ 27․6 հազ դրամով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։

Եկամուտ ապահոված աշխատատեղերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող հինգ ոլորտներն են՝ մեծածախ և մանրածախ առևտուր, մշակող արդյունաբերություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում, կացություն և հանրային սննդի կազմակերպում, ինչպես նաև տեղեկատվություն ու կապ:

Share