Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին. 2022թ. 3-րդ եռամսյակ

Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը ​

Որոշում է.

  1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 1%-ի չափով: Սահմանված դրույքաչափը ուժի մեջ է (պարտադիր է կատարման) 2023 թվականի մայիսի 1-ից։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան

2022թ. հոկտեմբերի 24, Երևան

Share