Բաժին. Ֆինանսական

ԴԱՍԸՆԹԱՑ` ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոկտեմբերի 13-ին և 14-ին ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և Վերահսկողության վարչության կողմից անցկացվելու է համատեղ դասընթաց` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) կանխարգելման, ինչպես նաև բանկային գործունեության ոլորտներում օրենսդրական պահանջների ու դրանց պրակտիկ կիրառության հետ կապված հարցերի վերաբերյալ: Դասընթացը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի ղեկավարների, ինչպես նաև հաճախորդների սպասարկման, ՓԼ/ԱՖ կանխարգելման մեջ ներգրավված աշխատակիցների համար: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Շուշիում անցկացվելիք դասընթացը կազմակերպվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ֆինանսական համակարգի մասնակիցների կրթմանը և կարողությունների զարգացմանն ուղղված պարբերական գործառնությունների շրջանակներում:

Share