Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 28/10/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.34%-ով և կազմել 88.38 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 95.77 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.22%-ով և կազմել 1648.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.99%-ով և կազմել 19.20 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.48%-ով և կազմել 949.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 3.32%-ով և կազմել 2211.50 դոլար, պղնձի գինը նվազել է 2.76%-ով և կազմել 7550.00 դոլար, կապարի գինն աճել է 6.51%-ով և կազմել 1986.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 22134.00 դոլար, անագի գինը նվազել է 3.15%-ով և կազմել 18101.00 դոլար, ցինկի գինը նվազել է 4.10%-ով և կազմել 2821.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.16%-ով և կազմել 42152.33 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 2.59%-ով և կազմել 32861.80 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 2.46%-ով և կազմել 3901.06 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.87%-ով և կազմել 11102.45 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 13243.33 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 6273.05 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 7047.67 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.73%-ով և կազմել 1113.75 կետ:

Share