Ֆինանսական

Շվեյցարիայի ԿԲ-ն խոշոր վնաս է կրել ոսկու եւ արժույթի ներդրումների արժեզրկման պատճառով

Շվեյցարիայի ազգային բանկը (SNB, երկրի կենտրոնական բանկ) հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի ինն ամսվա ընթացքում խոշոր վնասի մասին՝ ֆրանկի թանկացման եւ տոկոսադրույքների բարձրացման ֆոնին, որոնք հանգեցրել են ոսկով, օտարերկրյա արժույթներով ներդրումների արժեզրկման:

Հունվար-սեպտեմբերին SNB-ի վնասը կազմել է 142,37 մլրդ շվեյցարական ֆրանկ (142,94 մլրդ դոլար)՝ մեկ տարի առաջվա 41,43 մլրդ ֆրանկ շահույթի դիմաց: Օտարերկրյա արժույթի կորուստները հասել են 141 մլրդ ֆրանկի, ոսկով՝ 1,1 մլրդ ֆրանկի:

Ոսկու գինը 2022 թվականի սեպտեմբերի վերջին մեկ կիլոգրամի դիմաց իջել է մինչեւ 52 հազար 525 ֆրանկ՝ մեկ տարի առաջվա 53 հազար 548 ֆրանկից, նշվում է շվեյցարական ԿԲ-ի մամուլի տեղեկագրում: Եվրոյի նկատմամբ ֆրանկի փոխարժեքը տարեսկզբից աճել է 4,5 տոկոսով: Երեւանի ժամանակով 13:04-ի դրությամբ այն մեկ ֆրանկի դիմաց կազմել է 1,0073 եվրո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share