Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 03/11/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 88.84 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 95.32 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.09%-ով և կազմել 1641.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.55%-ով և կազմել 19.64 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.45%-ով և կազմել 926.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.58%-ով և կազմել 2264.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.86%-ով և կազմել 7561.00 դոլար, կապարի գինն աճել է 0.35%-ով և կազմել 1995.50 դոլար, նիկելի գինը նվազել է 5.56%-ով և կազմել 22803.00 դոլար, անագի գինը նվազել է 1.38%-ով և կազմել 17762.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 2720.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.16%-ով և կազմել 41579.13 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 32001.25 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.06%-ով և կազմել 3719.89 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.73%-ով և կազմել 10342.94 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 13130.19 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 6243.28 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 7188.63 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.30%-ով և կազմել 1094.30 կետ:

Share