Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 07/11/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 91.56 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 97.69 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.04%-ով և կազմել 1675.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.53%-ով և կազմել 20.72 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.89%-ով և կազմել 986.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 2337.00 դոլար, պղնձի գինը նվազել է 2.28%-ով և կազմել 7914.50 դոլար, կապարի գինն աճել է 2.00%-ով և կազմել 2036.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.75%-ով և կազմել 23395.00 դոլար, անագի գինն աճել է 0.36%-ով և կազմել 18939.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.42%-ով և կազմել 2886.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 41050.02 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.31%-ով և կազմել 32827.00 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 3806.80 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 10564.52 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 13533.52 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 6416.61 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.48%-ով և կազմել 7299.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 4.25%-ով և կազմել 1140.78 կետ:

Share