Բաժին. Ֆինանսական

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԵՆ 69.8 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

2011 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 13.4 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով իննամսյա ծրագրի 95.8%-ը և 3.5%-ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը:

Ինչպես նշվում է նախարարության պաշտոնական կայքէջում ներկայացված տվյալներում` հաշվետու այս ինն ամիսների արդյունքներով ՀՀ պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները կազմել են 69.8 մլրդ դրամ, որից 68.5 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 1.1 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին և 179 մլն դրամը` օտարերկրյա կառավարություններին: Մասնավորապես, համայնքների բյուջեներին տրամադրվել են 24.3 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք պահպանվել են նախորդ տարվա մակարդակին:

Դրամաշնորհների իննամսյա ծրագիրն, ընդհանուր առմամբ, կատարվել է 94.8%-ով: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 5.4% ով:

Share