Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. Աշխատող ուսանողներին 202 մլն դրամի եկամտային հարկ է վերադարձվել

2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 202 մլն դրամ եկամտային հարկ է վերադարձվել ուսման վարձավճարի փոխհատուցման ծրագրով։ Այս մասին տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած ցուցանիշներից։

Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2․1% է։ Կառավարության հաստատած մասնագիտությունների գծով ՀՀ հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի աշխատող ուսանողները կարողանում են հետ ստանալ իրենց վճարած եկամտային հարկը։

Share