Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 14/11/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.54%-ով և կազմել 85.50 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.84%-ով և կազմել 93.02 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.61%-ով և կազմել 1774.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.65%-ով և կազմել 22.10 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.07%-ով և կազմել 1028.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.45%-ով և կազմել 2452.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.38%-ով և կազմել 8375.00 դոլար, կապարի գինն աճել է 1.32%-ով և կազմել 2190.00 դոլար, նիկելի գինն աճել է 7.11%-ով և կազմել 28840.00 դոլար, անագի գինն աճել է 3.35%-ով և կազմել 22029.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.54%-ով և կազմել 3131.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.91%-ով և կազմել 41358.67 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 33536.70 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.89%-ով և կազմել 3957.25 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.12%-ով և կազմել 11196.22 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 14313.30 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 6609.17 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.92%-ով և կազմել 7385.17 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 1170.05 կետ:

Share