Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 16/11/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.41%-ով և կազմել 84.50 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.84%-ով և կազմել 91.88 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.45%-ով և կազմել 1766.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.16%-ով և կազմել 21.26 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.90%-ով և կազմել 1011.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 2412.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.99%-ով և կազմել 8293.50 դոլար, կապարի գինը նվազել է 2.14%-ով և կազմել 2170.50 դոլար, նիկելի գինը նվազել է 9.00%-ով և կազմել 27532.00 դոլար, անագի գինն աճել է 1.06%-ով և կազմել 23635.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.86%-ով և կազմել 3053.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.37%-ով և կազմել 42416.89 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 33553.83 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.83%-ով և կազմել 3958.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.54%-ով և կազմել 11183.66 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.00%-ով և կազմել 14234.03 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 6607.22 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.25%-ով և կազմել 7351.19 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 1163.59 կետ:

Share