Բաժին. Ֆինանսական

FOREX ՇՈՒԿԱՅԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Նախորդ առևտրային շաբաթվա ընթացքում` հոկտեմբերի 24ից 28ն ընկած ժամանակահատվածում, եվրոպական արժույթին հաջողվեց ոչ միայն պահպանել իր դիրքերն ԱՄՆ դոլարի նկատմամբ, այլ նաև հասնել մեկ ամսվա կտրվածքով նոր առավելագույն արժեքների: Եվրոպական արժույթին հաջողվեց արդեն շաբաթվա առաջին աշխատանքային օրն անցնել 1.3950 մակարդակը: Եվրոյի հետ մեկտեղ աճեցին նաև այնպիսի արժույթներ, ինչպիսիք են բրիտանական ֆունտն ու ավստրալական դոլարը

Եվրոյի նման զարգացմանը չխոչընդոտեցին անգամ շաբաթվա սկզբին Եվրագոտու հիմնական տնտեսական կենտրոններից` Գերմանիայից և Ֆրանսիայից, ստացած բավականին մռայլ հաշվետվությունները: Forex Clubի վերլուծաբանների գնահատմամբ`  ներդրողների շրջանում լավատեսության աճն գրանցվեց նաև այն փաստի նկատմամբ, որ եվրոպական ղեկավարները, կարծես, համաձայնության են եկել այն միջոցների վերաբերյալ, որոնք կուղղվեն Եվրագոտում պարտքային ճգնաժամի լուծմանը: Բացի այդ, եվրոյի համար ևս լավ նորություն դարձավ տեղեկությունն այն մասին, որ Չինաստանը կարող է Եվրագոտում ֆինանսական աջակցություն տրամադրել` մասնակցելով Եվրոպական կայունացման հիմնադրամի (EFSF) ընդլայնման գործընթացին:

Այս դրական գործոնների արդյունքում եվրոպական աժույթը հասավ իր երկու ամսվա առավելագույն արժեքին` 1.4245-ի շրջակայքում: Նման հաջողություն ունեցավ ֆունտն իր առավելագույն արժեքով` 1.6140-ի տարածքում:                        

Իր հերթին, հարկ է նշել, որ չնայած Ճապոնիայի Բանկի ներկայացուցիչների կողմից բազմիցս հնչեցված ազգային արժույթի ամրապնդման դեմ ուղղված հնարավոր միջոցների մասին հայտարարությունների, յենը շարունակում էր իր աճը ԱՄՆ դոլարի նկատմամբ` հասնելով նոր բազմամյա մաքսիմումի` 75.65-ի:

Շաբաթվա վերջին օրը, նախօրեին տեղի ունեցած էական շարժումներից հետո, շուկաներում որոշ կայունացում էր դիտվում` եվրո/դոլարի փոխարժեքը սահմանվեց 1.42-ից փոքրինչ ցածր, ֆունտ/դոլարը 1.6150 մակարդակը փորձարկելուց հետո իջավ մինչև 1.61, մինչդեռ դոլար/յեն զույգը դուրս չէր գալի 75.65-76.00-ի տիրույթից:

Ըստ Forex Club-ի վերլուծաբանների կանխատեսումների` մոտ ապագայում բարձր եկամտաբերություն ունեցող արժույթներին նվազում չի սպառնում: Միևնույն ժամանակ, առաջիկա շաբաթվա նորությունների հոսքը բավականին հագեցած կլինի, ինչպես դա բնորոշ է ամսվա վերջին շաբաթվան և շուկայի մասնակիցներին շատ անակնկալներ կարող են սպասվել:

Ինչ վերաբերվում է տեխնիկական մակարդակներին, ապա ամենահնարավոր հեռանկարը կլինի զույգերի կայունացումը հետևյալ միջակայքերում` եվրո/դոլարի համար բացասական նորությունների բացակայության դեպքում առավել հավանական է շարժումը 1.3900-1.4300-ի սահմաններում, ֆունտի տատանումները կսահմանափակվեն 1.5800-1.6200-ի շրջանակներում, դոլար/ֆրանկի դեպի ներքև շարժումը կսահմանափակվի 0.8500-ով, իսկ դեպի վերև ճանապարհը, առավել հավանական է, որ բաց կլինի մինչև 0.8900, իսկ դոլար/յենի ճակատագիրը, հավանաբար, կախված կլինի, նրանից, թե արդյոք Ճապոնիայի Բանկը կհամարձակվի դիմել ինտերվենցիայի.  այդ քայլը  առավել հավանական կլինի, երբ զույգը կմոտենա 75.00-ին:

Share