ԼՈՒՅՍ հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. առաջին 9 ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Այսպես՝
Կապիտալ ծախսերի թերակատարումը հիմնականում ՀՀ կառավարության կողմից պլանավորված ծախսերն ամբողջությամբ և սահմանված ժամկետում կատարելու հանձնառության ապահովման անընդունակության արդյունք է։ Կասկածից վեր է, որ զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի հաշվին: Ավելին, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի պայմաններում, խիստ անհրաժեշտ է, որ կառավարությունը նպաստի առաջարկի ավելացմանը, ինչի լավագույն միջոցներից մեկը հենց նպատակային կապիտալ ծախսեր կատարելն է:
Թերակատարման պատճառներից առանձնահատուկ պետք է նշել այն, որ շատ հաճախ, բյուջեով պլանավորվում են բավական անիրատեսական (կամ առնվազն՝ իրականացման առումով ոչ բավարար չափով հիմնավորված) ցուցանիշներ: Ընդ որում, այս դիտարկումը տեղին է ինչպես նախորդ տարիների պետական բյուջեների, այնպես էլ անգամ 2023թ. պետական բյուջեի նախագծի դեպքում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պարզապես բյուջեին «ականջահաճոյություն» հաղորդելու համար դրանում ի սկզբանե պլանավորվում են անիրատեսական ցուցանիշներ, իսկ հետագայում՝ տարվա ընթացքում, կառավարությունը դրանք իրականացնելու ուղղությամբ բավարար գործնական քայլեր չի ձեռնարկում:
Ներկա իշխանության բոլոր տարիների համար տխուր ավանդույթ է դարձել բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերի թերակատարումը։
Փաստացիորեն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 283.8 մլրդ դրամով:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3V762ig