Բաժին. Ֆինանսական

NYSE EURONEXT-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 56% ԱՃ

Ֆոնդային շուկաների խոշորագույն NYSE Euronext օպերատորն ամփոփել է 2011 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Վերջինիս հրապարակած հաշվետվության համաձայն՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 56%-ով և կազմել 200 մլն եվրո: Միևնույն ժամանակ, սակայն,  NYSE Euronext-ի բաժնետոմսերի գներն նվազել են 32%-ով:

NYSE Euronext -ի հայտարարության համաձայն` հաշվետու այս երեք ամիսների արդյունքներով առևտրի ծավալները զգալի աճել են ամերիկյան և եվրոպական բորսայական հարթակներում:

Հիշեցնենք, որ փետրվարին NYSE Euronext-ը և գերմանական Deutsche Boerse-ն նախնական պայմանավորվածություն էին ձեռքբերել միավորման մասին: Ըստ վերլուծաբանների` այս միավորումը կբերի ֆոնդային բորսայի և ածանցյալ արժեթղթերի շուկայի` աշխարհում խոշորագույն օպերատորի ստեղծմանը:

Share