Բաժին. Ֆինանսական

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄՆ ԱՃԵԼ Է

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ եռամսյակի համեմատությամբ, հանրապետությունում գրանցվել է առևտրային բանկերի կողմից հիփոթեքային վարկավորման ծավալների աճ: Այսպես, հաշվետու երեք ամիսների ընթացքում ՀՀ-ում գործող 22 առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված հիփոթեքային վարկերի համախառն ծավալը կազմել 103.2 մլրդ դրամ:  Ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել է շուրջ 4%-ով:

Միևնույն ժամանակ, հաշվետու այս երեք ամիսների ընթացքում հայաստանյան բանկերը գրանցել են նաև սպառողական վարկավորման ծավալների աճ` շուրջ 5%-ով:  Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում սպառողական վարկերի համախառն ծավալը կազմել է 196.9 մլրդ դրամ:

Share