Ֆինանսական

ՀԲՄ-ն այսուհետ կներկայացնի «Հայաստանի բանկային համակարգը թվերով» նոր պարբերականը

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), կարևորելով հանրության համար  համակարգի վերաբերյալ պարբերական, հավաստի և անկողմնակալ տեղեկատվության ապահովումը, այսուհետ նոր ձևաչափով, յուրաքանչյուր եռամսյակ կներկայացնի  «Հայաստանի բանկային համակարգը թվերով» նոր  պարբերականը, որի միջոցով կներկայացվի ՀՀ բանկային համակարգի  գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

Մեկնարկային համարում Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի գործունեության առաջին 9 ամսիների արդյունքները։

«Հայաստանի բանկային համակարգը թվերով» առաջին համարը հասանելի է կից հղումով`

https://uba.am/upload/bankain_hamakarg_tverov/2022/Armenian_Banking_System_In_Figures_30.09.2022.pdf :

Մասնագիտական հանրությանն առաջարկում ենք պարբերականի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ ունենալու դեպքում գրել մեզ pr@uba.am  էլեկտրոնային հասցեին։

Share