Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 08/11/11

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյմեբերի 8-ին,  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»  ԲԲԸ-ում կայացել է 4800000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 385.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը  կազմել է 385.25 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 19 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 9,500,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել 8.50%, փակմանը` 8.50%, առավելագույնը` 8.50%, նվազագույնը` 8.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5000%:

Share