Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 30/11/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.76%-ով և կազմել 80.40 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.25%-ով և կազմել 86.71 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 2.17%-ով և կազմել 1790.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 4.89%-ով և կազմել 22.51 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 3.47%-ով և կազմել 1052.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 4.12%-ով և կազմել 2477.50 դոլար, պղնձի գինն աճել է 2.51%-ով և կազմել 8239.00 դոլար, կապարի գինն աճել է 2.74%-ով և կազմել 2193.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.47%-ով և կազմել 26987.00 դոլար, անագի գինն աճել է 0.58%-ով և կազմել 22921.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.51%-ով և կազմել 3037.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.40%-ով և կազմել 44356.95 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 2.18%-ով և կազմել 34589.77 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 3.09%-ով և կազմել 4080.11 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 4.41%-ով և կազմել 11468.00 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 14397.04 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.04%-ով և կազմել 6738.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.81%-ով և կազմել 7573.05 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.32%-ով և կազմել 1125.14 կետ:

Share