Բաժին. Ֆինանսական

Իտալիան կրիպտոարժույթների ոլորտում կկիրառի 26% շահութահարկ

Ամերիկյան Բլումբերգ գործակալությունը հայտնում է, որ Իտալիայի 2023թ. պետական բյուջեի փոփոխությունների մեջ ներառվել է կրիպտոարժույթների գործարքների արդյունքում կապիտալի աճի 26% հարկում։

Հարկը կկիրառվի 2,000 եվրո և ավել շահույթ արձանագրած գործարքների դեպքում։ Ավելի վաղը Իտալիայի կառավարությունը կրիպտոարժույթները և թոքենները համարում է արտարժույթ, ինչը ենթադրում է առավել թեթև հարկային բեռ։

Ջորջիա Մելոնիի կառավարությունը կոչ է արել քաղաքացիներին 2023թ. հունվարի 1-ի դրությամբ բացահայտել իրենք կրիպտոակտիվների ծավալները և վճարել 14% հարկ։

Triple A գործակալության տվյալների համաձայն Իտալիայում կրիպտոակտիվներ ունի բնակչության 2.3% կամ 1.3 մլն իտալացի։ Այս թիվը զգալիորեն ցածր է Մեծ Բրիտանիայի 5% և Ֆրանսիայի 3.3% ցուցանիշից։

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին Պորտուգալիան մտցրեց նմանատիպ հարկ՝ 28%։ Նշենք նաև, որ Իտալիայում գործելու և քաղաքացիներին ծառայություններ մատուցելու իրավունք ունեն հետևյալ կրիպտոհարթակները՝ Bitstamp, Crypto.com, Coinbase և Binance։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share