Բաժին. Ֆինանսական

2022թ. սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկերի վարկային ներդրումների ծավալը կազմել է 4.07 տրլն դրամ

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում է «Հայաստանի բանկային համակարգը թվերով» նոր հրապարակումը, որտեղ ներառված են բանկային համակարգի հիմնական ցուցանիշները։

2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ բանկերի վարկային ներդրումներն աճել են 97 մլրդ դրամով կամ 2.4% և կազմել 4,065 մլրդ դրամ, իսկ 2022թ. երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 69 մլրդ դրամ կամ 1.7%։

Ինչ կայանում է տրամադրված վարկերի արժույթներին, ապա սեպտեմբերի վերջի դրությամբ տրամադրված վարկերի 62%-ը ՀՀ դրամով է, իսկ 38%՝ արտարժույթով։ Նշենք նաև, որ ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը վերջին տարիներին զգալիորեն աճել է 2014թ.-ի վարջին դրանց մասնաբաժինը 33% էր, 2019-2020թթ-ներին ՀՀ դրամ – արտարժույթ մասնաբաժինները հավասար էին։

2022թ. սեպտեմբերի վերջի դրությամբ սպառողական վարկերին բաժին է ընկնում վարկային ներդրումների 23%-ը կամ 837,566 մլրդ դրամ (+1.5%)։ Հիփոթեքային վարկեր՝ 22% կամ 780,397 մլրդ դրամ (+19.2%): Արդյունաբերական վարկեր՝ 14% կամ 510,099 մլրդ դրամ (-2.3%): Առևտրային վարկեր՝ 13% կամ 477,496 մլրդ դրամ (-1%)։ Շինարարական վարկեր՝ 9% կամ 340,181 մլրդ դրամ (+8%)։ Ֆինանսական հատված՝ 8.6% կամ 311,966 մլրդ դրամ (+49.3%): Սպասարկամն ոլորտ՝ 7% կամ 243,377 մլրդ դրամ (-15%): Գյուղատնտեսական վարկեր՝ 6% կամ 209,096 մլրդ դրամ (-1.6%)։ Այլ վարկեր՝ 4% կամ 142,944 մլրդ դրամ (-10.4%): Տրանսպորտ և կապ՝ 2% կամ 84,768 (-31.4%):

Տնտեսությանը տրամադրված վարկերը կազմում է վարկերի ընդհանուր ծավալի 43% կամ 1,767 մլրդ դրամ, ֆիզիկական անձերի դեպքում ցուցանիշը 46% է կամ 1,881 մլրդ դրամ։ Այլ վարկերի մասնաբաժինը կազմում է 11% կամ 495 մլրդ դրամ։

Բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ.-ի սեպտեմբերին 2021թ.-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 1.95%-ով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 1.31%-ով՝ կազմելով 14.13%։ Դոլարով վարկերի տոկոսադրույքները 2021թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 0.58%, իսկ նախորդ տարբա սեպտեմբերի համեմատ՝ 0.62%-ով՝ կազմելով 7.84%։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 13.09.22թ.-ին 14.12.21թ.-ի համեմատ ավելացել է 2.25%-ով և կազմել 10%։

Share