Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 05/12/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.68%-ով և կազմել 77.43 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.26%-ով և կազմել 83.15 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.86%-ով և կազմել 1784.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 3.84%-ով և կազմել 22.54 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.66%-ով և կազմել 1009.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 2522.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 8391.00 դոլար, կապարի գինն աճել է 1.63%-ով և կազմել 2238.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 28680.00 դոլար, անագի գինն աճել է 5.12%-ով և կազմել 24446.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.53%-ով և կազմել 3126.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.87%-ով և կազմել 45679.73 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.40%-ով և կազմել 33947.10 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.79%-ով և կազմել 3998.84 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.93%-ով և կազմել 11239.94 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.56%-ով և կազմել 14447.61 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.67%-ով և կազմել 6696.96 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 7567.54 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 1114.69 կետ:

Share