Բաժին. Ֆինանսական

Հայաստանում գործող բանկային մասնաճյուղերի թիվը 530 է

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում է «Հայաստանի բանկային համակարգը թվերով» նոր հրապարակումը, որտեղ ներառված են բանկային համակարգի հիմնական ցուցանիշները։

Այսպիսով, սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գործող բանկային մասնաճյուղերի թիվը 530 է։ Տարվա սկզբի համեմատ մասնաճյուղերի թիվը նվազել է 2.8%-ով։ Հատկանշական է, որ 2010թ.-ի համեմատ մասնաճյուղերի թիվն աճել է 100-ով։ Մասնաճյուղերի ամենամեծ քանակը՝ 247, Երևանում են։ Մայրաքաղաքին հաջորդում են Կոտայքի մարզը՝ 40, և Շիրակը՝ 35 մասնաճյուղով։

Ինչ կայանում է բանկերի աշխատակիցների թվին, ապա 2022թ. առաջին ինն ամիսների ընթացքում աշխատակիցների թիվն աճել է 3.3%-ով և կազմել 13,078։ 2010թ.-ին բանկային ոլորտում զբաղված էր 9,147 աշխատակից։

Share