Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է 0.8%-ՈՎ

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ  ՀՀ-ում դրամային ավանդների ընդհանուր ծավալը, 12-ամսյա կտրվածքով, գրանցել է շուրջ 43% աճ, իսկ արտարժութային ավանդների ծավալը` 26% աճ: Արդյունքում, դոլարայնացման մակարդակը մեր հանրապետությունում նվազել է 0.8%-ով: Այս մասին նշվում է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացումների վերաբերյալ ՀՀ ԿԲ պաշտոնական գնահատականներում:

Համաձայն այս գնահատականների` հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ ՀՀ-ում վարկավորման 12-ամսյա աճը կազմել է 38%: Ընդ որում` հաշվետու այս ժամանակահատվածում գրանցվել է դրամով վարկավորման աճ` շուրջ 25%-ով,  և արտարժույթով վարկավորման աճ` 38%-ով: Միևնույն ժամանակ, հոկտեմբերի վերջի դրությամբ վարկավորման ամսական աճը կազմել է 1.7%:

Share