Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 09/12/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 71.59 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.86%-ով և կազմել 76.10 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.23%-ով և կազմել 1809.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.50%-ով և կազմել 23.68 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.29%-ով և կազմել 1036.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 2480.50 դոլար, պղնձի գինը չի փոխվել և կրկին կազմել է 8543.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.57%-ով և կազմել 2199.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.98%-ով և կազմել 29433.00 դոլար, անագի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 24290.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.12%-ով և կազմել 3240.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50066.92 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.90%-ով և կազմել 33476.46 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.73%-ով և կազմել 3934.38 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 11004.62 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 14370.72 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 6677.64 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 7476.63 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 1099.12 կետ:

Share