Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 12/12/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 3.25%-ով և կազմել 73.96 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.15%-ով և կազմել 78.93 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.08%-ով և կազմել 1796.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.72%-ով և կազմել 23.66 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.14%-ով և կազմել 1010.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 2.68%-ով և կազմել 2414.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.98%-ով և կազմել 8374.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.86%-ով և կազմել 2180.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.29%-ով և կազմել 29518.00 դոլար, անագի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 23950.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.89%-ով և կազմել 3269.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 10.08%-ով և կազմել 55115.50 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.58%-ով և կազմել 34005.04 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.43%-ով և կազմել 3990.56 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.26%-ով և կազմել 11143.74 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 14306.63 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.41%-ով և կազմել 6650.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.41%-ով և կազմել 7445.97 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.93%-ով և կազմել 1088.86 կետ:

Share