Բաժին. Ֆինանսական

Բրազիլիան 2024թ.-ին թվային արժույթ (CBDC) կթողարկի

Բրազիլիայի կենտրոնական բանկի ղեկավար Ռոբերտո Կամպոս Նետոն հայտնել է, որ Թվային Ռեալի թողարկումը նախատեսված է 2024թ.-ին։ Այն բանից հետո, երբ կավարտվի ֆինանսական ինստիտուտների հետ իրականացվող փորձնական ծրագիրը։

CBDC ճարտարապետությունը հնարավորություն կտա բանկերի թոքենիզացնել այն՝ արդյունավետության բարձրացման նպատակով։

Նետոն հայտնել է, որ թվային արժույթն իրենից ներկայացնում է թոքենիզացված դեպոզիտ և այլն կկարգավորվի նման կերպ։

Սա թույլ կտա նոր վճարային միջոցի ներդրմամբ չվնասել դրամավարկային քաղաքականությանը և բանկերին։

ԱՄՀ փորձագետների կողմից նման ճարտարապետությունը բարձր գնահատական է ստացել։ ԱՄՀ-ն այլ կենտրոնական բանկերին խորհուրդ է տվել ուսումնասիրել Բրազիլիայի փորձը և կիրառվող տեխնոլոգիաները։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share