Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 20/12/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.07%-ով և կազմել 76.31 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.31%-ով և կազմել 80.10 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.60%-ով և կազմել 1825.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 4.75%-ով և կազմել 24.25 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.75%-ով և կազմել 1008.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.49%-ով և կազմել 2372.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.41%-ով և կազմել 8354.50 դոլար, կապարի գինն աճել է 0.93%-ով և կազմել 2180.00 դոլար, նիկելի գինն աճել է 4.11%-ով և կազմել 28334.00 դոլար, անագի գինն աճել է 2.60%-ով և կազմել 23913.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.34%-ով և կազմել 3082.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.71%-ով և կազմել 55909.16 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 32849.74 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 3821.62 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 10547.11 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 13884.66 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 6450.43 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 7370.62 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.43%-ով և կազմել 967.24 կետ:

Share